08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Գյումրու «Շիրակ»-ը հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել մինչ առաջնության մեկնարկը:
Գյումրու քաղաքային մարզադաշտում տան տերերը հյուրընկալել էին «Սևան»-ին: «Շիրակ»-ը Լյովա Մրյանի երեք գոլերի շնորհիվ հաղթել է 3:2 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի խաղերը կմեկնարկեն օգոստոսի 14-ին: Սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպես նաև հեռարձակման հետ կապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ: Բարձրագույն խմբում առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝ «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա», «Նոա»-«Շիրակ», «Արարատ»-«Փյունիկ», «Ուրարտու»-«Լոռի», «Վան»-«Գանձասար-Կապան»: