502 դիտում, 2020.08.08 21:40

Լիբանանում հակակառավարական ցույցերը բախումների են վերածվել

Լիբանանում հակակառավարական ցույցերը բախումների են վերածվել։ Տուժել է մոտ 170 մարդ։

Ցուցարարներին հաջողվել է ներխուժել Լիբանանի արտգործնախարարության ու էկոնոմիկայի նախարարության շենքեր։

Նրանք պահանջում են կառավարության հրաժարականը, ինչպես նաև բարեփոխումների անցկացում Լիբանանում։