498 դիտում, 2020.08.08 21:08

«Հետադարձ ձգողականություն». ֆիլմը դիտե՛ք այսօր՝ «Երկիր մեդիա»-ի երեկոյան եթերում

Երկիր մեդիան» այսօր՝ օգ​ոստոսի 8-ին, առաջարկում է դիտել «Հետադարձ ձգողականություն» (Обратная тяга) ֆիլմը։

Նկարահանվել է 2003 թվականին, ռեժիսորն է Ռոն Հովարդ​ը։ 

«Հետադարձ ձգողականություն» ֆիլմը պրոֆեսիոնալ հրշեջների մասին է: 

«Հետադարձ ձգողականության» հետեւանքով զոհվում է Բրայանի եւ Սթիվենի հայրը: 

Ի տարբերություն Սթիվենի, Բրայանը հրաժարվում է հրշեջի կարիերայից, սակայն ճակատագրի բերումով , եղբայրները հայտնվում են նույն ջոկատում: Նրանց հարաբերությունները լարվում են: Շուտով կրտսեր եղբայրը հեռանում է թիմից, որպեսզի քննիչի հետ բռնի հրկիզող մոլագարին:

Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր մեդիայի» եթերում այսօր՝ «Երկիրն այսօրի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո։