կարևոր
2006 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-08 20:25

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի

 Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբը պայմանագիր է ստորագրել 23-ամյա հարձակվող Ջոնել Դեսիրեի հետ։ Նախորդ երկու մրցաշրջանները նա անցկացրել է «Լոռի» ֆուտբոլային ակումբում։

Դեսիրեն վանաձորյան թիմի կազմում անցկացրած 49 խաղերում դարձել է 29 գոլի հեղինակ։ Դեսիրեն Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ 

Ջոնել Դեսիրեն նաև Հայիթիի ազգային հավաքականի անդամ է։