04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երևանյան ու մարզային կառույցների տեսուչները շարունակում են կրկնայցերն ու լայնածավալ դիտարկումները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը.
«Ուժեղացված ստուգայցերի խոշորացույցի տակ են եղել Երևանի և մարզերի սննդի շղթայում գործող տնտեսավարողների մոտ: Մայրաքաղաքում դիտարկված կազմակերպությունները ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը պահպանել են ամենայն պատասխանատվությամբ. ՍԱՏՄ տեսուչների խանութներում, հանրային սննդի օբեկտներում և սննդի արտադրություններում կատարած վերահսկողական այցերի արդյունքում արձանագրվել են նվազագույն խախտումներ, որոնք ավելի շուտ կարելի է որակել որպես թերացումներ:
ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները, սակայն, խախտումներ հայտնաբերել են: Դրանք առնչվել են թե կորոնավիրուսի կանխարգելմամբ պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերին, թե անձանց միջև սոցիալական հեռավորություն չպահպանելու խնդրին: Հանգստյան տների ճաշարաններում և ռեստորաններում սահմանված կանոնները պահպանվում են:
ՍԱՏՄ-ն շարունակելու է Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված հետևողական վերահսկողությունը հանրապետության սննդի շղթայի բոլոր կազմակերպություններում»,- ասված է հաղորդագրությունում: