Ավարտվեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնությունը:
Ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է առաջնության հաղթողներին:
Մրցաշարն անցկացվում էր փակ և լրագրողների մուտքն արգելված էր:
57 կգ քաշում ոսկե մեդալակիր է դարձել Մանվել Խնձրցյանը, 61 կգ`Ռաֆիկ Արտուշյանը, 65 կգ` Տիգրան Ղազարյանը, 70 կգ` Նարեկ Հարությունյանը, 74 կգ` Դավիթ Գևորգյանը, 79 կգ` Հովիկ Աղբալյանը, 86 կգ` Համլետ Հախվերդյանը, 92 կգ` Սերգեյ Սարգսյանը, 97 կգ` Լյովա Գևորգյանը և 125 կգ` Մարտին Սիմոնյանը:
Ըստ ֆեդերացիայի, առաջնության անցկացումը օրհասական անհրաժեշտություն է, քանի որ պետք է ձևավորվեն Հայաստանի հավաքականները՝ հետագա մրցումների և ուսումնամարզական հավաք ներանցկացնելու համար։