426 դիտում, 2020.08.08 18:30

Բելառուսի նախագահական ընտրությունները կկայանան օգոստոսի 9-ին

Բելառուսի նախագահական ընտրությունները կկայանան օգոստոսի 9-ին

Բելառուսում այսօր լռության օր է: Վաղը երկրում նախագահ են ընտրելու:

Ընտրություններին որպես թեկնածու մասնակցում է նաեւ 1994 թվականից երկրի ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն, որն ուզում է 6-րդ անգամ վերընտրվել: Լուկաշենկոյից բացի նախագահի եւս 4 թեկնածու կա:

Նրա գլխավոր մրցակիցը ընդդիմադիր բլոգեր Սերգեյ Տիխանովսկու կինն է՝ Սվետլանա Տիխանովսկայան:

Նախագահի պաշտոնի համար պայքարում են նաեւ նախկին նախարար Աննա Կանոպացկայան, «Ասա ճշմարտությունը» միավորման առաջնորդ Անդրեյ Դմիտրիեւը եւ Բելառուսի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սերգեյ Չերեչենը:

Նշենք նաեւ, որ Բելառուսում նախագահը պաշտոնավարում է 5 տարի: