392 դիտում, 2020.08.08 18:14

Սարին հեռացվել է «Յուվենտուս»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Սարին հեռացվել է «Յուվենտուս»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Թուրինի «Յուվենտուս»-ը հեռացրեց գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Յուվենտուս»-ը շնորհակալություն է հայտնել Սարիին կատարած աշխատանքի և հաջողություն մաղթել հետագայի համար:

Մաուրիցիո Սարին «Յուվենտուս»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2019 թվականի ամռանը: Նա թիմի հետ դարձել է Իտալիայի չեմպիոն: Սակայն պարտվել է Իտալիայի գավաթի և սուպերգավաթի եզրափակիչներում և արդեն իսկ դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից: