428 դիտում, 2020.08.08 17:58

Նորավանքում արձանագրվել են խախտումներ, կազմվել արձանագրություններ․ ԲԸՏՄ

Նորավանքում արձանագրվել են խախտումներ, կազմվել արձանագրություններ․ ԲԸՏՄ

ՀՀ պարետի որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով օգոստոսի 8-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ հերթական վերահսկողական աշխատանքներն իրականացրել են ՀՀ Վայոց ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը.

«Շաբաթ օրը Նորավանք վանական համալիրի հարակից տարածքն եղել է բազմամարդ, գրանցվել են համաճարակային անվտանգության կանոնների խախտումներ, մասնավորապես անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ, դիմակը սխալ կրելու դեպքեր։ Տեսուչների ցուցումներից հետո խախտումները վերացվել են։ Դիմակ չկրելու 4 դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

Տեսչական մարմնի տեսուչները լայնածավալ իրազեկման աշխատանքների ընթացքում բացատրել են կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը։ Բաժանվել են դիմակներ։

ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում խստացված ստուգայցերը շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում: