Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանավորել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախկին անդամ Մուշեղ Կոշեցյանին: Այս մասին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից:
Օգոստոսի 6-ին ձերբակալված Կոշեցյանին Հատուկ քննչական ծառայությունը օգոստոսի 7-ին մեղադրանք էր առաջադրել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան։
Կոշեցյանն անցնում է նույն գործով, որով մեղադրանք է առաջադրվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին: