596 դիտում, 2020.08.08 17:10

Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հրաժարվել է մանդատից

Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հրաժարվել է մանդատից

Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հայտարարել է մանդատից հրաժարվելու մասին: Այս մասին հայնտել է լիբանանյան «Կատայիբ» կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը:

Կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը հայտարարել է հինգ պատգամավորների  մասին, ովքեր պլանավորում են հրաժարական տալ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած աղետալի պայթյունից հետո:

Ընդհանուր առմամբ մանդատից հրաժարվելու մասին հայտնել են երեք պատգամավոր:

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր են ընտրվել Դաշնակցությունից Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը եւ Ալեքսանդր Մաթոսյանը, ինչպես նաև Ժան Թալուզյանը, ով առաջադրվել է «Լիբանանյան ուժեր» կուսակցությունից, և Փոլա Յակուբյանը: