396 դիտում, 2020.08.08 16:50

Ռոմանոս Պետրոսյանը Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը կարևոր խնդիրներից է համարում

Ռոմանոս Պետրոսյանը Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը կարևոր խնդիրներից է համարում

Շրջակա միջավայրի նախար  Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում-քննարկում է ունեցել «Սեւան» ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների եւ աշխատակազմի հետ, ծանոթացել Սեւանի ջրային ավազանի էկոլոգիական հիմնախնդիրներին: Այս մասին Պետրոսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը մեր ամենակարևոր ու անհապաղ լուծումներ պահանջող խնդիրն է, քանի որ այսօր խմելու ջուրը, թերեւս, ամենաթանկն է աշխարհում:

Շրջայց կկատարեմ Սեւանի ավազանի հանրային լողափ, ապա ստուգայցով կլինեմ լճի այլ ափերում, որտեղ այժմ ընթանում են առափնյա անտառածածկ հատվածների մաքրման աշխատանքներ, տեղում կդիտարկեմ առկա իրավիճակը»,- գրել է Պետրոսյանը: