24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառով մի քանի տասնյակ մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Արդեն 4 օր է, ինչ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ համարվում է անհետ կորած։ Պայթյունի պատճառով ավելի քան 150 մարդ մահացել է»,- ասվում է հայտարարության մեջ։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում։ Զոհերի թիվը գերազանցել է 150-ը, վիրավորների թիվը հասնում է մինչև մի քանի հազարի, հիվանդանոցները մարդաշատ են։