490 դիտում, 2020.08.08 15:33

Իրանահայ պատգամավորները այցելել են Լիբանանի դեսպանատուն

Իրանահայ պատգամավորները այցելել են Լիբանանի դեսպանատուն

Օգոստոսի 6-ին Իրանի Իսլամական խորհրդարանի իրանահայ պատգամավորներ Արա Շահվերդյանն ու Ռոբերտ Բեգլարյանը այցելել են Իրանում Լիբանանի դեսպանատուն։

Դեսպան Հասան Մուհամմադ Աբբասի հետ հանդիպման ընթացքում իրանահայ պատգամավորները Իրանի ժողովրդի, իրանահայության եւ խորհրդարանի անունից ցավակցություն եւ զորակցություն են հայտնել Լիբանանի եղբայրական ժողովրդին՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի առիթով, որին զոհ են գնացել ավելի քան 150 լիբանանցիներ, այդ թվում, նաեւ, լիբանանահայեր։

Աղետի հետեւանքները հաղթահարելու նպատակով, նրանք Խորհրդարանի եւ Կառավարության անունից Լիբանանին մարդասիրական օգնություն տրամադրելու պատրաստակամութուն են հայտնել։

Դեսպան Մուհամմադ Աբբասը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին այցի կապակցությամբ, եւ երախտագիտութուն է հայտնել Իրանի ժողովրդին՝ ցուցաբերած զորակցության համար։