կարևոր
2107 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-08 14:47

Սոմալիի մայրաքաղաքի ռազմաբազայում ուժեղ պայթյուն է որոտացել. առնվազն 8 մարդ զոհվել է

Սոմալիի մայրաքաղաքի ռազմաբազայում ուժեղ պայթյուն է որոտացել. առնվազն 8 մարդ զոհվել է

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում մարզադաշտի մոտ գտնվող ռազմաբազայում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 8 մարդ, 14-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությանը:

«Դա, հավանաբար, ականապատված մեքենա է եղել, որը պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը: Հիմա վիրավորներին են տեղափոխում»,-  ասել է Սոմալիի նախագահ Աբդուլլահի Մոհամեդը: