340 դիտում, 2020.08.08 14:06

Արմեն Շահգելդյանը հեռացել է «Վեստ Արմենիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Արմեն Շահգելդյանը հեռացել է «Վեստ Արմենիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբիցհեռացել են նաեւ գլխավոր մարզչի օգնականներ Հակոբ Մկրյանն ու Գոռ Աթաբեկյանը:

Արմեն Շահգելդյանն ընդունվել էր Ռուսաստանում գործող Մարզիչների բարձրագույն դպրոց (ВШТ), որտեղ մասնակցելու է մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացներին:

«Վեստ Արմենիան» մասնակցում էր Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2020/21 մրցաշրջանին: