552 դիտում, 2020.08.08 12:54

Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 5212 նոր դեպք

Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 5212 նոր դեպք

Ռուսաստանի Դաշնությունում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 5212 նոր դեպք, մահացել է 129 մարդ, հիվանդանոցներից դուրս է գրվել 6615 քաղաքացի։ Այս մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից. գրում է «Ռիա Նովոստի»-ն:

Նոր դեպքեր արձանագրվել են բոլոր 85 մարզում։ 1334 հոգու մոտ հիվանդությունն անցնում է առանց կլինիկական դրսևորումների։

Ամենից շատ վարակվածներին մեկ օրում հայտնաբերել են Մոսկվայում՝ 691 մարդ։ Սվերդլովսկի մարզում գրանցվել է 178 դեպք, Մերձմոսկվայում՝ 161, Սանկտ Պետերբուրգում՝ 155, Ստավրոպոլի երկրամասում՝ 137, Ռոստովի մարզում՝ 129:

Համաճարակի սկզբից ի վեր հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 882 347-ի։ Ամբողջ ընթացքում մահացել է 14 854 մարդ, բուժվել՝ 690 207 հոգի։