660 դիտում, 2020.08.08 12:43

Հայաստանին վաճառված զենքի ու ռազմական տեխնիկայի մասին հեռախոսազրույց են ունեցել Սերբիայի եւ Ադրբեջանի նախագահները

Հայաստանին վաճառված զենքի ու ռազմական տեխնիկայի մասին հեռախոսազրույց են ունեցել Սերբիայի եւ Ադրբեջանի նախագահները

Հայաստանին վաճառված զենքի ու ռազմական տեխնիկայի մասին հեռախոսազրույց են ունեցել Սերբիայի եւ Ադրբեջանի նախագահները: Այս մասին տեղեկանում ենք Սերբիայի նախագահի պաշտոնական կայքէջց:

Բելգրադը վճռական է հետեւյալ հարցում՝ առկա վեճերին միջամտել պետք չէ, փոխարենը պետք է հարգել ՄԱԿ-ի անդամ պետությունների սահմանների անձեռնմխելիությունը:

Ալեքսանդր Վուչիչն իր ցավակցությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին վերջերս գրանցված զինված ընդհարման հետեւանքով զոհվածների կապակցությամբ ու շեշտել՝ Սերբիան կողմ է, որ խնդիրները երկխոսության միջոցով ու խաղաղ ճանապարհով կարգավորվեն: Վուչիչի խոսքով՝ Սերբիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ բարեկամությունը եւ ռազմավարական գործընկերությունը, նաեւ հույս ունի ամրապնդել համագործակցությունը: Այդ նպատակվ Սերբիայի նախագահը Ալիեւին մեկ անգամ եւս հրավիրել է Բելգրադ, ու որպեսզի այցը պատշաճ կերպով կազմակերպվի, Վուչիչը հատուկ դեսպան կուղարկի Բաքու:

Նշենք, որ Սերբիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները որոշ չափով ստվերվել էին, երբ հայտի դարձավ, որ Սերբիան զենք է վաճառել Հայաստանին: Բաքուն պնդում էր, որ այդ զենքը օգտագործվել է հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած ռազմական ընդհարման ժամանակ: