362 դիտում, 2020.08.08 12:35

Հնդկաստանում կործանված ինքնաթիռի սև արկղերը հայտնաբերվել են

Հնդկաստանում կործանված ինքնաթիռի սև արկղերը հայտնաբերվել են

Փրկարարները հայտնաբերել են Հնդկաստանի Կերալա նահանգում կործանված Boeing 737 օդանավի ինքնագրիչները։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։

«Թռիչքային տվյալների թվային ձայնագրիչը և օդաչուների խցիկի ձայնագրիչը, որոնք դուրս են բերվել ավիացիոն պատահարների հետաքննության բյուրոյի ինքնաթիռից, կտեղափոխվեն Դելի՝ հետագա ուսումնասիրման համար»,- հայտնել է Hindustan Times-ը:

Ավելի վաղ քաղաքացիական ավիացիայի նախարար Հարդիպ Սինգհ Պուրին հայտնել էր, որ միջադեպի պաշտոնական հետաքննությունն անց է կացնելու Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարությանը կից ավիացիոն պատահարների հետաքննության բյուրոն։

Հնդկական Air India Express բյուջետային ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել հնդկական Կոժիկոդե քաղաքի օդանավակայանում, որը գտնվում է Կերալա նահանգում: Air India Express-ի վերջին տվյալներով ՝ միջադեպի հետևանքով զոհվել է 17 մարդ, այդ թվում՝ երկու օդաչու: Օդանավի անձնակազմի 4 անդամ ապահով են, նշել է ավիաընկերությունը։

Դուբայի օդանավում ընդհանուր առմամբ եղել է 190 մարդ, այդ թվում՝ 174 մեծահասակ, 10 երեխա, երկու օդաչու և անձնակազմի 4 անդամ: Այդ չվերթով հայրենիք էին վերադառնում հանդիկները, որոնք արտասահմանում էին մնացել կորոնավիրուսի համաճարակի պատճառով։