378 դիտում, 2020.08.08 12:27

Հռոմում միշտ էլ ինձ տանն եմ զգացել. Հենրիխ Մխիթարյան

Հռոմում միշտ էլ ինձ տանն եմ զգացել. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուրախ է իտալական ակումբում ևս մեկ մրցաշրջան անցկացնելու համար:

Այս մասին հայ կիսապաշտպանը խոսել է ՈՒԵՖԱ-ի մամուլի բաժնի հետ զրույցում: ««Ռոմա»-ի հետ համաձայնություն ունենք, որ կխաղամ Հռոմում մինչև 2021 թվականը և դրա համար շատ ուրախ եմ: Հռոմում միշտ էլ ինձ տանն եմ զգացել: Թեպետ երկու վնասվածք ստացա, բայց առաջին մրցաշրջանը «Ռոմա»-ում հաջող էր: Լավ մարզավիճակում եմ, և կցանկանայի պահպանել այն»,-ասել է Մխիթարյանը:

Ֆուտբոլի Իտալիայի արդեն իսկ ավարտված առաջնությունում «Ռոմա»-ն գրավեց 5-րդ հորիզոնականը, իսկ օրեր առաջ էլ դուրս մնաց Եվրոպայի լիգայի հետագա պայքարից` զիջելով իսպանական «Սևիլիա»-ին: