342 դիտում, 2020.08.08 12:04

Մահացել է «Ոսկե գլոբուս»-ի կազմակերպիչ Լորենցո Սորիան

Մահացել է «Ոսկե գլոբուս»-ի կազմակերպիչ Լորենցո Սորիան

69 տարեկան հասակում մահացել է Հոլիվուդի Արտաքին մամուլի ասոցիացիայի (HFPA) նախագահ Լորենցո Սրոիան, ով նաև պատասխանատու էր կինոնկարի և հեռուստատեսության ոլորտում նվաճումների համար ֆիլմերի հեղինակներին Ամերիկյան «Ոսկե գլոբուս» մրցանակով պարգևատրելու համար, փոխանցում է news.ru-ն։

«Ցավով հայտնում ենք Լորենցո Սորիայի մահվան մասին»,- ասվում է HFPA-ի հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ Սորիան մահացել է իր տանը: Ասոցիացիան նշել է նաև, որ թիմը կկարոտի Սորիայի հումորը, չար ժպիտը և խոսքի իտալա-արգենտինական շեշտը:

Սորիան ծնվել է Արգենտինայում, մեծացել է Իտալիայում, որտեղ նա հետագայում խմբագրել է «L'Espresso» շաբաթաթերթը: 1982-ին տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ հոլիվուդյան աստղերի հետ հարցազրույցներ է անցկացրել և զեկուցել կինոյի և հեռուստատեսության ոլորտների միտումների մասին: 1989 թվականին Սորիան դարձել է HFPA- ի անդամ: