կարևոր
1475 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-08 11:45

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասի բնակիչների հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասի բնակիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 7-ին այցելել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս և հանդիպել բնակիչների հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը նշել է, որ, իր նախընտրական խոստման համաձայն, կրկին այցելել է թաղամաս՝ առկա խնդիրների շուրջ տեղում քննարկում ծավալելու և, ըստ առաջնահերթության, լուծումներ առաջարկելու նպատակով: Բնակիչները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, որոնց կարգավորման ուղղությամբ Հանրապետության նախագահը տեղում հանձնարարականներ է տվել լիազոր մարմիններին:

Արայիկ Հարությունյանը եղել է նաև թաղամասի դպրոցական շենքում, ծանոթացել առկա պայմաններին:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: