810 դիտում, 2020.08.08 10:47

Ադրբեջանում պայթել է SOCAR գազատարը

Ադրբեջանում պայթել է SOCAR գազատարը

Ադրբեջանի արևմուտքում գտնվող Հաջիգաբուլի շրջանով անցնող գազատարը պայթել է, որից հետո հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Նախնական վարկածով` պայթյունի պատճառ կարող էր դառնալ մետաղական կոռոզիան, որը հանգեցրել է գազի արտահոսքի:

Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի պետական АР (SOCAR) նավթային ընկերությանը պատկանող գազատար գծի վրա: Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն։

Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության հրշեջ պահպանության ստորաբաժանումները:

Արտակարգ իրավիճակի հետևանքով ոչ ոք չի տուժել: