Ադրբեջանի արևմուտքում գտնվող Հաջիգաբուլի շրջանով անցնող գազատարը պայթել է, որից հետո հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նախնական վարկածով` պայթյունի պատճառ կարող էր դառնալ մետաղական կոռոզիան, որը հանգեցրել է գազի արտահոսքի:
Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի պետական АР (SOCAR) նավթային ընկերությանը պատկանող գազատար գծի վրա: Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն։
Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության հրշեջ պահպանության ստորաբաժանումները:
Արտակարգ իրավիճակի հետևանքով ոչ ոք չի տուժել: