334 դիտում, 2020.08.08 10:26

Մեծ թատրոնը հայտարարել է, որ վերադառնում է աշխատանքի

Մեծ թատրոնը հայտարարել է, որ վերադառնում է աշխատանքի

Ռուսաստանի Մեծ թատրոնի պաշտոնական ինստագրամ-օգտահաշվում զետեղել են գրառում, որում հայտնել են, որ ստեղծագործական կոլեկտիվը վերադառնում է աշխատանքի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այսպես սեպտեմբերի 6-ին, 8-ին եւ 10-ին Պատմական բեմի վրա «Դոն Կառլոս» օպերայով կբացվի 245-րդ թատերաշրջանը: Գլխավոր դերերգերը կկատարեն Աննա Նետրեբկոն, Իլդար Աբդրազակովը, Յուսիֆ Էյվազովը, Ագունդա Կուլաեւան, Էլչին Ազիզովը:

Սեպտեմբերի 12-ի երեկոյան կկայանա Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետային ներկայացման բարեգործական ցուցադրությունը՝ Ալեքսանդր Ֆադեեւիչի խորեոգրաֆիկ խմբագրմամբ: Ելույթը նվիրված կլինի այն բժիշկներին, որոնք անձնուրաց կերպով փրկում են մարդկանց կյանքերը:

Չնայած բազմաթիվ դժվարություններին, 245-րդ թատերաշրջանում մենք պլանավորում ենք ներկայացնել երեք բալետային եւ յոթ օպերային պրեմիերաներ, փառատոններ, համերգներ անցկացնել Ֆիլհարմոնիայում, հյուրախաղերի գնալ Եվրոպա եւ Հարավային Ամերիկա (Արգենտինա), մեր բեմերի վրա ընդունել Յուրի Գրիգորովիչի բալետի միջազգային մրցույթը: Այն ամենը, ինչ Մեծ թատրոնը չի հասցրել 244-րդ թատերաշրջանում իրականացնել ստեղծված մեկուսացման իրավիճակի եւ վարակման վտանգի պատճառով, կիրագործվի առաջիկա երկու տարում,-ասվում է հրապարակված տեքստում:

Մեծ թատրոնում ճշտել են, որ սեպտեմբերի իրադարձությունների աֆիշան կհրապարակվի առաջիկայում: