354 դիտում, 2020.08.08 09:13

«Մանչեսթեր Սիթի»-ն և «Լիոն»-ը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում են

«Մանչեսթեր Սիթի»-ն և «Լիոն»-ը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում են

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին ուղեգրերը նվաճեցին «Մանչեսթեր Սիթի»-ն և «Լիոն»-ը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված Չեմպիոնների լիգան երկար դադարից հետո վերսկսվեց: «Ռեալ»-ը մրցելով «Մանչեսթեր Սիթի»-ի հետ զիջեց 2:1 հաշվով: Անգլիական ակումբից գոլերը խփեցին Ստերլինգը և Ժեզուսը, իսկ «արքայական ակումբի» միակ գնդակը հեղինակեց Բենզեման: Երկու խաղերի ընդհանուր 4:2 հաշվով «Մանչեսթեր Սիթի»-ն շարունակում է պայքարը ՉԼ-ում:

Օրվա մյուս խաղում «Յուվենտուս»-ը Ռոնալդուի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթեց ֆրանսիական «Լիոն»-ն, սակայն դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ առաջին խաղում զիջել էր նվազագույն հաշվով: «Լիոն»-ը ևս ՉԼ քառորդ եզրափակիչում է: