05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին ուղեգրերը նվաճեցին «Մանչեսթեր Սիթի»-ն և «Լիոն»-ը:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված Չեմպիոնների լիգան երկար դադարից հետո վերսկսվեց: «Ռեալ»-ը մրցելով «Մանչեսթեր Սիթի»-ի հետ զիջեց 2:1 հաշվով: Անգլիական ակումբից գոլերը խփեցին Ստերլինգը և Ժեզուսը, իսկ «արքայական ակումբի» միակ գնդակը հեղինակեց Բենզեման: Երկու խաղերի ընդհանուր 4:2 հաշվով «Մանչեսթեր Սիթի»-ն շարունակում է պայքարը ՉԼ-ում:
Օրվա մյուս խաղում «Յուվենտուս»-ը Ռոնալդուի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթեց ֆրանսիական «Լիոն»-ն, սակայն դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ առաջին խաղում զիջել էր նվազագույն հաշվով: «Լիոն»-ը ևս ՉԼ քառորդ եզրափակիչում է: