318 դիտում, 2020.08.07 23:44

Լոռու մարզի փրկարարները գտել են մոլորված քաղաքացուն

Լոռու մարզի փրկարարները գտել են մոլորված քաղաքացուն

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 7-ին, ժամը 14։31-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին Լոռու մարզի «Սուլեյմանի դոշ» կոչվող հանդամասի մոտկայաքում մոլորվել է և չի կարողանում ինքնուրույն գտնել ճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն անտառային հատվածում հայտնա­բերել են քաղաքացի Զաքար Գ․-ին (ծնված 2003 թ․) և ուղեկցել Վանաձոր քաղաք: