Հնդկաստանի Կերալա նահանգի Կոժիկոդե քաղաքում կոշտ վայրէջք կատարելուց հետո Air India Express ավիաընկերության օդանավերից մեկը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից ու երկու կես եղել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Նախնական տեղեկություններով Boeing 737 ինքնթիռը թռչում էր Դուբայից: Հնդկաստանի ավիացիայի նախարարությունից հայտնել են, որ օդանավում եղել է 191 ուղեւոր, այդ թվում ՝ տասը երեխա, երկու օդաչու եւ անձնակազմի հինգ անդամ:
Վթարի վայր է ուղարկվել 24 շտապօգնության հաշվարկ: Թռիչքուղում շարունակվում է փրկարարական գործողությունները:
Օդաչուների խցիկը եւ ինքնաթիռի ճակատային մասն ամբողջությամբ ավերված են, թռիչքուղուց եւ դրա սահմաններից դուրս բեկորներ են ցրված: