442 դիտում, 2020.08.07 20:43

Ամուլսարում «Լիդիան Արմենիա»-ի և ակտիվիստների վագոն-տնակները տեղափոխվել են. ակցիան ավարտվել է

Ամուլսարում «Լիդիան Արմենիա»-ի և ակտիվիստների վագոն-տնակները տեղափոխվել են. ակցիան ավարտվել է

Ամուլսարի տարածքում լարվածության պատճառ դարձած վագոն-տնակներն արդեն «Լիդիան Արմենիա» ընկերության սեփականաշնորհված տարածքում են, հեռացվել են նաև ակտիվիստների վագոն-տնակները:

«Վագոն-տնակները տեղափոխվել են: Համայնքապետարանը ժամանակ տվեց և ոստիկանությունն աջակցեց տնակները տեղափոխելու հարցում: Հիմա տնակներն արդեն «Լիդիան Արմենիա»-ի սեփականաշնորհված տարածքում են: Մենք մեր գործառույթները շարունակելու ենք, ամբողջությամբ ապօրինի զավթումները վերացնում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը: Նրա խոսքով՝ ամեն ինչ հաշվարկված է և տեղի ունենում օրենքի շրջանակներում:

Բողոքի ակցիայի մասնակից, բնապահպան Շիրակ Բունիաթյանը նշեց, որ իրենց պահանջը մասնակի բավարարվել է: