29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամներին քննարկելու աշխարհում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ հետխորհրդային տարածքում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Կխոսենք աշխարհում տիրող իրավիճակի մասին, շեշտը դնելով հետխորհրդային տարածքի վրա` հաշվի առնելով, որ այնտեղ մեր հարևաններն են, մեր դաշնակիցները: Որպես կանոն, մեր շահերը՝ թե տնտեսական և թե քաղաքական, շատ առումներով համընկնում են: Անկասկած, դա մեր արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է»,- ասել է Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ: