306 դիտում, 2020.08.07 19:24

Լոռու մարզի Շնող համայնքը կոմբայն է ստացել ՏԿԵ նախարարության ՀՏԶՀ հիմնադրամից

Լոռու մարզի Շնող համայնքը կոմբայն է ստացել ՏԿԵ նախարարության ՀՏԶՀ հիմնադրամից

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը (ՀՏԶՀ) Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ շարունակում է իրականացնել Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով Լոռու մարզի Շնող համայնքը ստացել է 41 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ կոմբայն: Այս մասին տեղեկացնում են ՀՏԶՀ մամուլի ծառայությունից:

Գյուղատնտեսական աշխատանքների թեժ շրջանում այս գյուղտեխնիկայի մուտքը Շնող էականորեն հեշտացրել է համայնքի գործը:

Ծրագրի շրջանակում Շնող խոշորացված համայնքը ստացել է երկու տրակտոր, մեկական կոմբայն, շարքացան մեքենա, սկավառակավոր շարքացան, սկավառակավոր գութան, պտտվող գութան, կախովի սրսկիչ, կախովի կուլտիվատոր և միջջրային մշակության կուլտիվատոր:

Շնողում ընդհանուր ներդրումը կազմել է 86 միլիոն 455 հազար 900 դրամ ՀՀ դրամ: