16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Ռուսաստանի զինվորականները Սու-27 կործանիչ են օդ բարձրացրել Սեւ ծովի վրա ԱՄՆ-ի երկու հետախուզական ինքնաթիռ կալանելու համար: Այդ մասին օգոստոսի 7-ին հայտնել են ՌԴ-ի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում. գրում է «Ինտերֆաքս»-ը:
«2020 թվականի օգոստոսի 7-ին օդային տարածքի հսկողության ռուսաստանյան միջոցներով Սեւ ծովի չեզոք ջրերի վրա հայտնաբերել են ՌԴ-ի պետական սահմանին մոտեցող երկու օդային թիրախներ»,- հաղորդել են կենտրոնում:
«Թիրախները կալանելու համար օդ Է բարձրացվել Սու-27 կործանիչը՝ Հարավային ռազմական օկրուգի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հերթապահ ուժերի կազմից»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է կենտրոնում, ՌԴ պետական սահմանից ամերիկյան հետախուզական ինքնաթիռների հետադարձումից հետո Ռուսաստանի կործանիչը բարեհաջող վերադարձել է բազավորման օդակայան:
«Ռուսաստանյան Սու-27 ինքնաթիռի ամբողջ թռիչքն անցկացվել է օդային տարածության օգտագործման միջազգային կանոններին խստիվ համապատասխան: Ռուսաստանի Դաշնության պետական սահմանների խախտում ամերիկյան հետախուզական ինքնաթիռների կողմից չի թույլատրվել»,-հավելել են կենտրոնում: