390 դիտում, 2020.08.07 17:40

Բեյրութում պայթյունի զոհերի թիվը հասել է 149-ի

Բեյրութում պայթյունի զոհերի թիվը հասել է 149-ի

Բեյրութում պայթյունի զոհերի թիվը հասել է 149-ի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։

Ավելի վաղ Բեյրութում պայթյունի գործով ձերբակալել էին Լիբանանի նավահանգստի 16 աշխատակիցների:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստի պահեստներից մեկում, որտեղ էլ պայթյունը որոտացել էր, 2013 թվականից ոչ պատշաճ կերպով 2750 տոննա ամոնիումի նիտրատ էր պահվում:

Գիշերը խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին ցրելու համար՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել: Լիբանանյան պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունի հետաքննության շրջանակում 16 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ նավահանգստի գլխավոր տնօրենը:

Օգոստոսի 6-ին Բեյրութ այցելած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել: Նա նշել է նաեւ, որ Լիբանանի իշխանությունները պետք է խորքային փոփոխություններ իրականացնեն երկրում:

Երեւանից օգոստոսի 8-ի երեկոյան տեղի կունենա առաջին թռիչքը Բեյրութ, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը: