432 դիտում, 2020.08.07 17:03

Բեյրութում 120-ից ավելի դպրոց Է վնասվել պայթյունի պատճառով. ՄԱԿ

Բեյրութում 120-ից ավելի դպրոց Է վնասվել պայթյունի պատճառով. ՄԱԿ

Ավելի քան 120 դպրոց վնասվել է օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Օգոստոսի 7-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիքսի Մերկադոն. գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք նախնական հաղորդումներ ունենք այն մասին, որ վնասվել են ավելի քան 120 պետական եւ մասնավոր դպրոցներ: Խոսքը վերաբերում է էական վնասին՝ ջարդված ապակիներից մինչեւ ենթակառուցվածքի ավելի լուրջ վնասվածքները»,- ասել է նա: «Այդ դպրոցներում սովորում է մոտավորապես 55 հազար երեխա: Չափազանց կարեւոր է դրանք նորոգել մինչեւ ուսումնական տարվա սկիզբը»,- նշել է Մերկադոն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ պայթյունից բնակելի տների մեծ մասի փլվելու կամ վնասվելու հետեւանքով 80-ից մինչեւ 100 հազար երեխա հարկադրված է եղել լքելու տները: Քանդվել կամ լրջորեն տուժել են մի քանի բժշկական հիմնարկություններ, ներառյալ առաջնային օգնության 16 կենտրոններ: «Ոչնչացվել են անհատական պաշտպանական միջոցներով տասը կոնտեյներներ, ներառյալ հարյուր հազարավոր ձեռնոցներ եւ դիմակներ, որոնք բոլորովին վերջերս Էր ձեռք բերել Լիբանանի առողջապահության նախարարությունը COVID-19-ի դեմ պայքարի համար»,- հայտնել է Մերկադոն:

Պաշտոնական ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել Լիբանանում «դիմակների հույժ կարիքի վրա» վերջին օրերին «կորոնավիրուսի դեպքերի Էական ավելացման» պայմաններում: Նա համաշխարհային հանրակցությանը կոչ է արել օգնություն ցույց տալու Բեյրութին: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դիմել է ամբողջ աշխարհին 15 միլիոն դոլար տրամադրելու կոչով՝ Բեյրութի ծովային նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ծանր հետեւանքների պատճառով առողջապահության ոլորտում Լիբանանի բնակչությանն անհապաղ օգնություն ցույց տալու համար: