386 դիտում, 2020.08.07 16:35

«Եռաբլուրում» հարգանքի տուրք է մատուցվել ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակին

«Եռաբլուրում» հարգանքի տուրք է մատուցվել ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակին

Մի խումբ անձինք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակին:

Պանթեոնում նաև աղոթք հնչեցրին զոհվածների հիշատակին:

Արարողությանը ներկա էր ԱՍԱԼԱ-ի անդամ Վազգեն Սիսլյանը:

1982 թվականի օգոստոսի 7-ին ԱՍԱԼԱ-ն hարձակում էր գործել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի «Էսենբողա» միջազգային օդանավակայանի ոստիկանատան վրա։ Հրաձգության ընթացքում սպանվել էին 9 թուրք ոստիկաներ, այդ թվում՝ Անկարայի փոխոստիկան Համտի Յահեաօղլուն։ Թուրքերն ունեցել էին 82 վիրավոր։ Զոհրապ Սարգսեանը նահատակվել էր, իսկ Լևոն Էքմեքճեանը, ծանր վիրավորվելով, գերի էր ընկել։ Թուրքական դատարանի ձևական դատավարությունից հետո նա հոկտեմբերի 7-ին դատապարտվել է մահվան և 1983 թ. հունվարի 29-ին կախաղան հանվել։ Նա Թուրքիայում մահապատժի ենթարկված վերջին դատապարտյալն է եղել։ «Կարին» անունով մկրտված այս գործողության պատասխանատվությունը ստանձնել էին Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Խրիմեան Հայրիկ Անձնասպանական Քոմանտօ»-ն և «Նահատակ Փիեր Կիվլիմեան Անձնասպանական Քոմանտօ»-ն։ Զոհրապ Սարգիսեանը նոր ժամանակներում Թուրքիայում առաջին հայ նահատակն էր, ուստի Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն օգոստոսի 7-ը հայտարարել է հայ նորագույն զինյալ պայքարի նահատակների օր։