678 դիտում, 2020.08.07 16:28

Հայտնի է դարձել COVID-19-ի ընթացքը թեթեւացնող ալկոհոլային խմիչքը

Հայտնի է դարձել COVID-19-ի ընթացքը թեթեւացնող ալկոհոլային խմիչքը

Գինին պարունակում է ռեսվերատրոլ հակաօքսիդիչ, որը կարող է թեթեւացնել COVID-19-ի ընթացքը: Այդ մասին գրում է «Իզվեստրիա»-ն՝ վկայակոչելով հետազոտությունը:

Նշվում է, որ կորոնավիրուսը խախտում է ACE2 սպիտակուցի աշխատանքը, որն առկա է թոքերի, սրտի, երիկամների, ուղեղի հյուսվածքներում եւ անհրաժեշտ է կենսագործունեության համար: Ռեսվերատրոլը մեծացնում է ACE2-ի կուտակումը եւ դրանով իսկ նվազեցնում սուր շնչառական դիստրես-ախտանիշի (ՍՇԴԱ) ծանրությունը, որն ուղեկցում է COVID-19-ին:

Բացի այդ, հակաօքսիդիչը կարող Է ճնշել իմունային համակարգի բջիջներին՝ ցիտոկինների քանակության կրճատման հաշվին: Քանի որ ՍՇԴԱ-ի պատճառն այդ թվում չափազանց մեծ իմունային պատասխանն է, ռեսվերատրոլը կարող է լրացուցիչ դրական ազդեցություն ցուցաբերել այդ բարդության ժամանակ: Ինչպես նշում է հրատարակությունը, ռեսվերատրոլ է պարունակում ոչ միայն գինին, այլեւ խաղողը, հապալասը եւ գետնընկույզը: