504 դիտում, 2020.08.07 15:32

«Նորք» Ինֆեկցիոն Կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

«Նորք» Ինֆեկցիոն Կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից տեղեկացնում են, որ այսօր «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցը հրավիրել է արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ եւ հայտարարել է, որ հանդիպում  է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ,  եւ ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։ 

 Դավիդյանցը շնորհակալություն է հայտնել բուժհաստատության անձնակազմին համատեղ աշխատանքի համար, և հատկապես այն ահռելի աշխատանքի, որը կատարել է «Նորք» ԻԿՀ-ը անձնակազմը COVID 19 համավարակի շրջանում։

Իր հերթին հիվանդանոցի անձնակազմը հայտնել է իր երախտագիտությունը  Դավիդյանցին, իր կատարած անգնահատելի աշխատանքի համար: