«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից տեղեկացնում են, որ այսօր «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցը հրավիրել է արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ եւ հայտարարել է, որ հանդիպում է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, եւ ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։
Դավիդյանցը շնորհակալություն է հայտնել բուժհաստատության անձնակազմին համատեղ աշխատանքի համար, և հատկապես այն ահռելի աշխատանքի, որը կատարել է «Նորք» ԻԿՀ-ը անձնակազմը COVID 19 համավարակի շրջանում։
Իր հերթին հիվանդանոցի անձնակազմը հայտնել է իր երախտագիտությունը Դավիդյանցին, իր կատարած անգնահատելի աշխատանքի համար: