342 դիտում, 2020.08.07 15:11

Լիբանանին օգնություն ցույց տալու միջազգային տեսախորհրդաժողովը կկայանա օգոստոսի 9-ին

Լիբանանին օգնություն ցույց տալու միջազգային տեսախորհրդաժողովը կկայանա օգոստոսի 9-ին

Լիբանանին օգնություն ցույց տալու միջազգային խորհրդաժողովը՝ պայթյունի հետեւանքների վերացման համար տեղի կունենա կիրակի օրը՝ օգոստոսի 9-ին, տեսակապի ձեւաչափով: Այս մասին օգոստոսի 7-ին հայտնել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Էրիկ Մամերը Բրյուսելում կայացած ճեպազրույցում, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:

«Լիբանանի օգնության դոնորների խորհրդաժողովը տեղի կունենա կիրակի օրը տեսակապի ձեւաչափով: Այն կազմակերպված կլինի Ֆրանսիայի կողմից եւ նպատամիտված կլինի Լիբանանի անհետաձգելի օգնության հանգանակությանը՝ աղետի հետեւանքների վերացման համար»,- ասել Է նա։