384 դիտում, 2020.08.07 14:05

Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացու դի

Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացու դի

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 7-ին՝ ժամը 11։13-ին, տեղեկություն է ստացվել, որ Ոսկետափ գյուղի վերջնամասում՝ էլեկտրական սյան վրա, հոսանքահարված քաղաքացի կա։ Աս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ոսկետափ գյուղի Երևանյան խճուղու թիվ 118 հասցեում գտնվող էլեկտրական ենթակայանի մոտ՝ էլեկտրական հենասյան վրա, հոսանքահարվել է Համլետ Հ․-ն (ծնված 1975 թ․):

Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են քաղաքացու դին: