24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անձնական կարողությունն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը: Դա տեղի է ունեցել, երբ ֆեյսբուքը հայտարարել է չինական TikTok հավելվածին մրցակից Instagram Reels-ի ստեղծման մասին:
Bloomberg-ի տվյալներով, այսպիսով՝ 36-ամյա Ցուկերբերգը դարձավ աշխարհում երրորդ մարդը, որը նման կարողություն ունի: Մյուս երկուսը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն ու Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն են:
Իսկ TikTok-ին մրցակից ստեղծելը Ֆեյսբուքը ճիշտ ժամանակին է որոշել՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արշավը չինական հավելվածի հետ:
Թրամփը 2 փաստաթուղթ է ստորագրել, որով 45 օր ժամանակ է տալիս ամերիկյան ընկերություններին՝ դադարեցնելու համագործակցությունը TikTok-ի եւ չինական մեկ այլ հավելվածի՝ WeChat-ի հետ:
Երկու հավելվածներն էլ, Թրամփի պնդմամբ, վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային շահերին, արտաքին քաղաքականությանն ու տնտեսությանը:
TikTok-ի ղեկավարությունը հերքել է ԱՄՆ նախագահի այն մեղադրանքները, թե հավելվածի միջոցով Չինաստանը կարող է հետեւել ամերիկյան կառավարության աշխատակիցներին ու հավաքագրել նրանց անձնական տվյալները՝ շանտաժի կամ լրտեսություն իրականցնելու նպատակով:
Ի դեպ, Microsoft-ն այժմ բանակցությունների մեջ է, ցանկանում է գնել TikTok-ը՝ մինչեւ Թրափի տված վերջնաժամկետի ավարտը: Հակառակ դեպքում՝ սեպտեմբերի 15-ից հավելվածը Նահանգներում կարգելափակի: