Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի քան 19 միլիոն է: 12 միլիոն մարդ արդեն բուժվել է: Մահացել է մոտ 720 հազարը:
Վարակվածների թվով առաջատար եռյակն անփոփոխ է՝ Միացյալ Նահանգներ, Բրազիլիա եւ Հնդկաստան:
Հնդկաստանում ընդամենը 20 օրում վարակվածների թիվն ավելացել է 1 միլիոնով՝ անցնելով 2 միլիոնի սահմանը: Այս երկրներում արագ տեմպերով ավելանում են նաեւ մահվան օրական դեպքերը:
Աֆրիկյան երկրներում էլ վարակի ընդհանուր դեպքերի թիվը հատել է 1 միլիոնը: Դեպքերի կեսից ավելին գրանցվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում: