24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Էջմիածնում տեղակայված ուսումնական կետրոնում մեկնարկել է Սիրիա մեկնող հերթական անձնակազմի վերապատրաստման դասընթացները: Այս մասին հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից:
Այս դասընթացների նպատակն է սակրավորներին տալ հումանիտար ականազերծման բոլոր անհրաժեշտ հմտությունները ձեռքով ականազերծում իրականացնելու համար Սիրիայի Արաբական Հանապետությունում՝ համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների և Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունների կենտրոնի կողմից հավաստագրված գործողությունների ստանդարտ ընթացակարգերի:
Դասընթացները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 15-ը: