20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Օգոստոսի 7-ի` ժամը 10:30-ի դրությամբ, Վրաստանում կորոնավիրուսով վարակի 7 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1213 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը, հաղորդում է Aliq.ge-ն։
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 7 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 994 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 6680 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 333 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: