կարևոր
1720 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-07 11:55

Հայաստանն առաջին թռիչքով Բեյրութ կուղարկի 12 տոննա հումանիտար աջակցություն

Երեւանից օգոստոսի 8-ի երեկոյան տեղի կունենա առաջին թռիչքը Բեյրութ, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հաջորդ շաբաթվա ընթացքում կիրականացվի հումանիտար աջակցության եւս 2 թռիչք: Բեյրութ կմեկնի նաև ՀՀ կառավարության, Ազգային ժողովի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը»,- գրել է վարչապետը: