10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 6-ին՝ ժամը 20։08-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում՝ «Վեոլիա Ջուր»-ի դիմաց հայտնաբերել է արկանման առարկա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դուդկոյի թիվ 1 հասցեում՝ պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերվել է F1 «114-82» տեսակի ուսումնական նռնակ՝ առանց պայթուցիչի, որը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում:
Ոստիկանության աշխատակիցների կողմից նռնակը տեղափոխել է ոստիկանության Մուշի բաժին: