կարևոր
1399 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-07 10:01

Արցախի Հաթերք բնակավայրում ելքի և մուտքի սահմանափակումները վերացվել են

ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է որոշում (https://bit.ly/3fyHoC8), համաձայն որի Հաթերքում կիրառվող ելքի և մուտքի սահմանափակումները վերացվել են: Այս մասին հայտնում են Արցախ տեղեկատվական շտաբից։

Հիշեցնենք, որ Արցախի ամենախոշոր գյուղական բնակավայրում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումն առաջացել է սգո արարողության ժամանակ կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների մասնակցության պատճառով: Վարակակիրները ժամանել էին ՀՀ-ից, և արարողությանը մասնակցելուց հետո է ստացվել նրանց վերաբերյալ ՊՇՌ թեստի դրական պատասխանը: Քանի որ վարակակիր անձինք ունեցել են շփման մեծ շրջանակ, այդ իսկ պատճառով վարակի տարածումը կանխարգելելու նպատակով համայնքում կիրառվել են ելքի ու մուտքի ժամանակավոր սահմանափակումներ: