512 դիտում, 2020.08.06 22:14

Երևանի քաղաքապետարանի շենքը եւս լուսավորվել է Լիբանանի ազգային դրոշի գույներով

Երևանի քաղաքապետարանի շենքը եւս լուսավորվել է Լիբանանի ազգային դրոշի գույներով

Ի նշան զորակցության՝ Երևանի քաղաքապետարանի շենքն այս երեկո լուսավորված է Բեյրութի և Լիբանանի ազգային դրոշի գույներով։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը և կից ներկայացնում լուսանկարները։

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստի պայթյունից ընդհանուր առմամբ զոհվել է 137 մարդ, որից 11-ը հայեր են․ 5 հազարից ավելին վիրավոր է, 80-ն անհետ կորած են։