342 դիտում, 2020.08.06 21:45

Բելառուսի նախագահը չի բացառում, որ իրեն դիտավորյալ են վարակել կորոնավիրուսով

Բելառուսի նախագահը չի բացառում, որ իրեն դիտավորյալ են վարակել կորոնավիրուսով

Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառում, որ իրեն դիտավորյալ են վարակել  կորոնավիրուսով: Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հետ հարցազրույցի ժամանակ նա հայտնել է, որ  վարակվել է այն բանից հետո, երբ հիվանդացել են իր ընտանիքի անդամները:

«Իմ տնեցիները հիվանդացան, եւ ես ստիպված էի նրանց հետ հիվանդանոց գնալ ՀՏ-սկանավորման համար: Եվ բժիշկն ինձ ասում է` «Ալեքսանդր Գրիգորյեվիչ, սիրելիս, Դուք ոտքի վրա եք տարել այդ վիրուսը»: Եվ ցույց է տալիս` ահա օջախ, ահա օջախը»,- պատմել է նա:

Լուկաշենկան հայտարարել է, որ խուճապի չի մատնվել: Ընդ որում, նա վստահ է, որ չէր կարող վարակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում Հաղթանակի շքերթի ժամանակ: